Մարդասիրական օգնություն Ռուսաստանից ՀՀ ԱԻՆ-ին (տեսանյութ)

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարությունից որպես մարդասիրական օգնություն ստացել է «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ-փրկարարական 6 նոր ավտոմեքենա:

Վերոնշյալ գույքի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետությունում, հայկական կողմից փոխադրամիջոցներն ընդունել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Կարապետ Մանուկյանը: