Սորոսականությունը Հայաստանում պետք է կործանվի

Սորոսականությունը Հայաստանում պետք է կործանվի։

Որպես կրթության ոլորտի ներկայացուցիչ մի քանի կետով կանդրադառնամ ծայրահեղականություն տածող սույն հիմնադրամի թրքահաճո գործունեությանը կրթության համակարգում, սրանց խնդիրն է՝

  1. Ազգայնազրկել «Հայոց պատմություն» դպրոցական առարկայի ծրագիրն ու բովանդակությունը։ Մի օր սրանց ուղեծրում ակամայից հայտնված ծանոթներիցս մեկին հարցրեցի, թե ինչպես է վերաբերում Ուրարտուի հայկական թագավորության ժառանգությանը։

Զրուցակիցս տարակուսանքով թևերը տարածեց և խնդրեց ճնշում չգործադրել իր վրա, իսկ ողբերգալին նրանում է, որ վերջինս հավակնում էր հեղինակել հայոց պատմության դպրոցական դասագիրքը։

Սորոսականները թուրքական փողերով ջանում են Ուրարտուն կտրել մեր ազգի պատմական ժառանգությունից և դրանով երևակայական հիմքեր ստեղծել «թուրքական տեղաբնիկության» պսեվդոթեզի համար։

  1. Մասնագիտական որակներից և պատասխանատվությունից դատարկել բարձրագույն մանկավարժական կրթությունը և խոտանել դպրոցի ապագա ուսուցչական կադրերին՝ ակադեմիականության փոխարեն շեշտը ուսանողների սոցիալական հարցերի վրա դնելով։

Դրամաշնորհներից սնվող ու կրթության համակարգ սպրդած սույն գվարդիան դիլետանտությունը, միջակությունը, պարտադիր ստանդարտների բացակայությունը դարձրել է սեփական գործունեության ձեռագիրը։

Արդյունքում ԲՈՒՀ-ն ու ուսանողները բարձրագույն կրթության գործընթացում ֆինանսական պարտավորությունների պատշաճ կատարումը կարևորում են մասնագիտական կայացումից։

Ուսուցչի աշխատանքի և մանկավարժի անձի հանդեպ մեր հասարակությունում առկա հակակրանքը հենց սրանց ազգադավ գործունեության արդյունքն է։

  1. Ազատականացման քողի տակ ջնջել պետական պատվերը հանրակրթությունից՝ հավակնելով գրպանել դրա կազմակերպմանն ուղղված պետական ֆինանսական միջոցները։

Սրանց խմբակը մտմտում է, որ իրենց ենթակա մասնավոր կրթական կազմակերպությունների ձեռամբ, որպես կապալառու, վաղը պիտի շահի հանրակրթության կազմակերպման սպասվելիք փակ տենդերները՝ «դպրոցը, որպես պետական հաստատություն» գաղափարի ջախջախումից հետո։

Հեղինակային մանկավարժական տեսությունների ոտնահարման ու տարրական դպրոցին ուղղված սլաքների արդյունքում է, որ կրտսեր դպրոցականների կեսը արդեն իսկ առաջին դասարանն ավարտում են ոչ գրաճանաչ։

Մի խոսքով սրանց գրանտակեր, հակագիտական խմբակը ջանում է ամեն կերպ մեզ դարձնել թուրքի անգրագետ հարճեր, որոնք ոչ միայն կկորցնեն պետությունն ու հայրենինքն, այլև հիշողությունն, տարրական գրագիտությունն ու էթիկան։

Carthago delenda est!!!

«Կարթագենը պետք է կործանվի»!!!

Լևոն Նազարյանի ֆեյսբուքյան էջից