Վաղը մեկնարկում են միասնական քննությունները

Վաղը՝ հունիսի 7-ին մեկնարկում են այս տարվա միասնական քննությունները: Երևանում ու մարզերում գործելու է 14 քննական կենտրոն:

Առաջին քննությունը կենսաբանությունից և աշխարհագրությունից է: Կենսաբանություն հանձնելու համար հայտագրվել է 1635 դիմորդ /անցյալ տարի 1304-ն էին/, իսկ աշխարհագրություն՝ 127 /2021-ին՝ 176/:

Վաղը կենսաբանության և աշխարհագրության միասնական քննությանը գործելու է 15 քննական կենտրոն, 11-ը մարզերում և 4-ը՝ Երևանում:

Մարզերում քննական կենտրոնները, որպես կանոն, մարզկենտրոններում են՝ մեկական: Միայն Կոտայքի մարզի քննական կենտրոնը Չարենցավանում է, իսկ Սյունիքում մարզկենտրոն Կապանից բացի, քննական կենտրոն է գործելու նաև Գորիսում:

Մայրաքաղաքի քննական կենտրոններն են՝

1. Երևանի թիվ 11 հիմնական դպրոց, Մալաթիա-Սեբաստիա, ՀԱԹ, Բ2, կենսաբանություն, 140 դիմորդ:
2.Երևանի թիվ 190 ավագ դպրոց, Մալաթիա-Սեբաստիա, ՀԱԹ, Բ2, կենսաբանություն, 120 դիմորդ:
3. Երևանի թիվ 189 ավագ դպրոց, Դավիթաշեն, 1-ին թաղամաս, կենսաբանություն, 123 դիմորդ:
4. Երևանի թիվ 135 հիմնական դպրոց, Նոր Նորք, Ն. Ստեփանյան, 5, կենսաբանություն՝ 120 դիմորդ, աշխարհագրություն՝ 20:

«Ի գիտություն դիմորդների, նրանց ծնողների և ուսուցիչների: Հունիսի 7-ի կենսաբանության և աշխարհագրության քննության տևողությունը 3 ժամ է: Ճիշտ պատասխանները հրապարակվելու են 16. 00-ից»,-հայտնում են ԳԹԿ-ից։