Մտածենք, թե ինչպես ընտրազանգվածից նորից դառնալ Ազգ (տեսանյութ)

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել հետևյալ գրառմամբ․

«Մտածենք, թե ինչպես ընտրազանգվածից նորից դառնալ Ազգ:

Հիշե՛նք, թե որպես Ազգ, որտե՞ղ ենք թաղել մեր առողջ բանականությունը, ազգային արժանապատվությունն ու ազնիվ ոգին:

Եվ ամենակարևորը` ինչո՞ւ դարձանք թուրքի ու նիկոլիզմի գերի, ինչո՞ւ հիմարացրեցին ու սպանեցին մեզ, ինչու՞ ապուշի տեղ դրեցին ու հայրենազրկեցին մեզ, ինչո՞ւ հոգիներս պղտորեցին ու կռվեցրին միմյան հետ:

Ինչո՞ւ է նիկոլիզմն ավելի կարևոր, քան մի ամբողջ Ազգ ու Հայրենիք: Ինչո՞ւ հայը ինքն իրեն չի հարգում, ինչու՞ է հայն այսքան խորը թքել ինքն իր վրա:

Ինչո՞ւ է օրվա աշխատավարձը կարևոր երեխայի վաղվա ապագայից: Ինչո՞ւ է բարձրաստիճան սպայի կամ ոստիկիկանի պատիվը հայտնվել ոմանց ներքնաշորի մեջ: Ինչու՞ է հարևանի դղյակն ավելի տանջում և պատրաստ ենք նրան դատել բոլոր ատյաններում, բայց 5000 մատղաշ երեխաների կյանքն ու 10000ք.կմ հայրենիքը կործանածին` ասում ենք «դե ի՞նչ անի խեղճ հարիֆը»:

Մի՞թե ես, որպես հայ միշտ այսպիսինն եմ եղել, ու դրա համար դարերով կորցրել եմ, դարերով մորթվել եմ, ցեղասպանվել եմ, դարերով խաբվել եմ, դարերով անարգվել եմ ու դարերով գաղթել եմ:

Իսկ ե՞րբ եմ, որպես Ազգ` խելքի գալու վերջապես»։