Կապկի ծաղկի դեպքերի քանակը կտրուկ աճում է, վտանգը չթերագնահատենք, դրանից կօգտվեն պատվաստումների պարտադրման նպատակ ունեցողները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է մայիսի 13-ից հունիսի 2-ը ժամանակահատվածում աշխարհի 27 երկրում կապկի ծաղկի լաբորատոր հաստատված 780 դեպքի մասին: Այս մասին Ժնևից տեղեկացրել է ՏԱՍՍ գործակալությունը` հղում կատարելով Ժնևում այսօր տարածված ԱՀԿ տեղեկատվական թերթիկին:

Ընդ որում, խոսքն այն երկրների մասին է, որոնք հիվանդության համար էնդեմիկ չեն, այսինքն` հիվանդությունն, ի տարբերություն աֆրիկյան երկրների, բնորոշ չէ այդ երկրներին, ոչ վիրուսը, ոչ էլ կապկից դրա անցումը մարդուն և հիվանդությունն այդ երկրներում չէ, որ առաջացել է:

Տվյալները, ինչպես նշված է տեղեկագրում, ստացվել են «ԱՀԿ չորս տարածաշրջանների 27 երկրներից, որոնք էնդեմիկ չեն կապկի ծաղիկի վիրուսի համար»։

Եթե նկատի ունենանք, որ Եվրոպայում կապկի ծաղկի առաջին դեպքը գրանցվել է ոչ թե մայիսի 13-ին, այլ մայիսի 7-ին, հիշյալ վիճակագրությունն իր մեջ չի ներառում այն նոր դեպքերը, որոնք կարող էին լինել վերջին 3 օրվա ընթացքում, ավելին` վերոնշյալ 780-ը դեռ միայն լաբորատոր հաստատված դեպքերն են, ապա պետք է եզրակացնել, որ աֆրիկյան մայրցամաքից դուրս դեպքերի քանակն իրականում ավելի մեծ է, իսկ եթե աֆրիկյան երկրներում գրանցված, առկա դեպքերն էլ հաշվի առնենք, ապա աշխարհում կապկի ծաղկի վիրուսով վարակվածության և հիվանդության դեպքերի քանակն իրականում պետք է շատ ավելին լինի:

Համեմատության համար նշենք, որ ԱՀԿ-ն մայիսի 30-ին հայտարարել էր աշխարհի 23 երկրում հաստատված, ընդհանուր առմամբ, 257 և 120 կասկածելի դեպքերի մասին, հունիսի 1-ի դրությամբ կապկի ծաղիկի ավելի քան 550 հաստատված դեպքի մասին` արձանագրված Աֆրիկայից դուրս գտնվող 30 երկրում, իսկ հունիսի 2-ի դրությամբ արդեն` լաբորատոր հաստատված 780 դեպքի մասին (աֆրիկյանները չհաշված):

Ոմանք գուցե համարեն, թե այս ամենը հորինվածք է, կապկի ծաղկի ոչ մի վիրուս ու հիվանդություն էլ չկա, կամ կա, բայց ԱՀԿ-ն դեպքերի իրական քանակը միտումնավոր չափազանցված, ուռճացված է ներկայացնում, որպեսզի մարդկությունն ահաբեկվի, տարաբնույթ նոր սահմանափակումներ լինեն, ի վերջո, երկրների մեծ մասի իշխանությունները կորոնավիրուսային հիվանդության դեմ պարտադիր ու վտանգավոր պատվաստումները դեռ չավարտած, դրան զուգահեռ, հիմա էլ կապկի ծաղկի դեմ սկսեն պարտադիր ու վտանգավոր պատվաստումները, միգուցե արդեն վերջնականապես և երաշխավորված կերպով մեր առողջության հերն անիծեն…

Նախապես նշեմ, որ տողերիս հեղինակը հիմնավորված բազմաթիվ հրապարակումներով դեմ է հանդես եկել կորոնավիրուսային հիվանդության դեմ վտանգավոր պատվաստումներին, առավել ևս` դրանց փաստացի պարտադրմանը: բայց աշխարհում կապկի ծաղկով հիվանդության դեպքերի քանակը, ինչպես արդեն վերը նշեցինք, իրականից նույնիսկ ավելի քիչ է ներկայացված:

Հետևաբար այն անհիմն կարծիքները, ենթադրությունները, պնդումները, թե ԱՀԿ-ն դեպքերի քանակը միտումնավոր ուռճացված է ներկայացնում, հանգեցնում են միայն առկա վտանգի թերագնահատման, վիրուսի, վարակի, հիվանդության նկատմամբ թեթեևամիտ վերաբերմունքի և անզգույշ վարքի…

Ընդգծում ենք, որ աշխարհում համանման վարքի դրսևորումն, իր հերթին, կարող է հանգեցնել կապկի ծաղկի համաճարակի, իսկ հետո համավարակի, մեծաթիվ մահերի, տարբեր երկրներում խստագույն կարանտինային սահմանափակումների, շնչադիմակների և վտանգավոր պատվաստումների պարտադրման և այդպիսով`  կենսալաբորատորիայում վիրուսի արհեստական մուտացիայի ետևում կանգնած ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի նպատակների իրականացման, ինչպես դա եղավ կորոնավիրուսային հիվանդության ու համավարակի դեպքում:

Սա՞ ենք մենք ուզում… Իհարկե՛ ոչ, հետևաբար բոլորին խնդրում ենք խուճապի չմատնվել, բայց միաժամանակ չթերագնահատել վտանգը և շատ զգույշ լինել, եթե, Աստված մի արասցե, վարակը մի օր ներթափանցի Հայաստան:

Զուգահեռաբար պահանջում ենք Հայաստանի իշխանություններից, եթե նույնիսկ կարճ ժամանակ է մնացել նրանց պաշտոնավարելու, միևնույն է, անհապաղ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` Հայաստան վարակի ներթափանցումը կանխարգելելու, իսկ ներթափանցման դեպքում դրա դեմ արդյունավետ պայքարի համար, թույլ չտալ այն խայտառակ սխալները, բացթողումները, ձախողումները և հանցավոր վերաբերմունքը, որ թույլ տվեցին կորոնավիրուսային համաճարակի, ապա համավարակի ընթացքում, թույլ տված բազմաթիվ հանցանքներին չավելացնել նորը:

Վերոնշյալի առումով ավելորդ չենք համարում նշել, որ Ռուսաստանում թեև այսօրվա դրությամբ էլ կապկի ծաղկի որևէ լաբորատոր հաստատված դեպք չի արձանագրվել, սակայն «Ռոսպոտրեբնադզորը» դեռ մայիսի 19-ից արդեն ուժեղացրել է սանիտա- կարանտինային միջոցառումները սահմանին, ինչպես նաև հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու համար փորձարկել համապատասխան համակարգեր։

«Կապիկի ծաղիկ հիվանդությունը առաջացնում է 10% մահացություն (կորոնավիրուսը՝ 2,1%), ուստի խորհուրդ կտամ լինել զգոն և աչալուրջ ու հաշվի առնելով կորոնավիրուսի դեմ պայքարի տապալումից քաղած (եթե քաղել եք/են) դասերը լավ սերտել և ոլորտի կառավարումը հանձնել աշխատելու և երկրի կենսաբանական անվտանգությունը պահպանելու ունակություն ունեցող թիմի, որպեսզի Մարզահամերգային Համալիրի մահճակալների պատկերը իրականություն չդառնա… Մի խոսքով ձեր կենսաբանական գոյությունը սերտորեն կապված է իշխանափոխության արագացման հետ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում դեռ մայիսի 21-ին գրել է բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը:

Քանի որ խոսք եղավ կապկի ծաղկի վաղուց գոյություն ունեցող, հայտնի վիրուաի արհեստական մուտացիայի կամ նոր վիրուսի մասին, ապա կան որոշ հիմքեր եզրակացնելու, որ վիրուսն արհեստականորեն մուտացիայի է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից իր ռազմակենսաբանական ծրագրերի համար օգտագործվող որևէ կենսալաբորատորիայում, հավանական է, հենց Նիգերիայում (այնտեղ այդպիսի 4 լաբորատորիա կա) գտնվող, որտեղից էլ մայիսին հիվանդությունը տեղափոխվել է Եվրոպա:

Վտանգավո՞ր են, արդյոք, կապկի ծաղկի դեմ պատվաստումները… Կարծում ենք, այո, քանի դեռ չեն տրված որոշ հարցերի պատասխաններ: Այս հարցին առաջիկայում կանդրադառնանք հանգամանորեն: Իսկ ինչպե՞ս վարվել, եթե հետագայում պարզվի, որ նշված հիվանդության դեմ պատվաստումներն, իրոք, նույնպես վտանգավոր են, ինչպես կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները: Այսօրվանից հարկ է, որ յուրաքանչյուրս բոլոր հնարավոր միջոցներով ուժեղացնենք մեր օրգանիզմի իմունիտետը, բացառությամբ դրա հակացուցումն ունեցողների:

Բացի վերոնշյալից, անհրաժեշտ է ունենալ անվտանգ սեռական վարքագիծ, ձեռքերը հաճախակի լվանալ օճառով կամ ախտահանել համապատասխան այլ միջոցներով, պահպանել անձնական հիգիենայի պահանջները, Հայաստան վիրուսի ներթափանցման դեպքում միմյանց չհամբուրել…

 

Արթուր Հովհաննիսյան