Սև բերետավորները հայրիկիս նկատմամբ գործադրել են անհամաչափ ուժ, երբ ասել է, որ իր տղան սպանել է հազարավոր թուրքերի. զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանի քույր

44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանի քույրը՝ Արևիկը,  գրել է

«Հունիսի 3-ին սև բերետավորները, հայրիկիս նկատմամբ գործադրել են անհամաչափ ուժ, երբ հայրիկս ասել է, որ իր տղան սպանել է հազարավոր թուրքերի: Սկզբում պատռել են այս շապիկը, որի վրա տպագրված էր մեր Հայկի նկարը, այնուհետև գցել են գետնին ու հասցրել մարմնական վնասվածքներ: Միջադեպից հետո, վերադարձանք դեպքի վայր, որտեղ արդեն եղբորս նկարով հագուստը քննչական մարմինները գտել էին ու իրականացվելու են համապատասխան գործողություններ:

Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ, որովհետև բառապաշարս սպառվել է»։

Հայկազ Մկրտչյանը 2020 թ. հոկտեմբերի 29-ին ծանր վիրավորվել ու տեղափոխվել էր  Երևան՝ զինվորական հոսպիտալ։ Հայկազը մահացել է նոյեմբերի 9-ին։