«Ռոսավիացիան» երկարաձգել է Ռուսաստանի հարավում օդանավակայաններ թռիչքների արգելքը

Ռուսաստանի 11 օդանավակայանների թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի հունիսի 12-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը, հայտնում է «Ռոսավիացիան»։

Գործակալությունը նշում է, որ ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ։

Ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է ուղևորների փոխադրում կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները։

Ռուսաստանի Դաշնության մնացած օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով։

Օդանավակայանների և ավիաընկերությունների չվացուցակների բոլոր փոփոխությունների մասին կտեղեկացվեն դրանց պաշտոնական կայքերում, նշում է «Ռոսավիացիան»։