Ուկրաինական զորքերը «Ուրագանով» գնդակոծել են Դոնեցկը

Ուկրաինական զորքերը Դոնեցկի Պետրովսկի շրջանում «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակել են 4 հրթիռ, ինչպես նաև 122 մմ տրամաչափի 11 արկ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Ժամը 09.20-ին Դոնեցկի Կրասնոգորովկա քաղաքի (Պետրովսկի շրջան) ուղղությամբ արձակվել է 4 հրթիռ ԲՄ-27 «Ուրագան» համակարգից, 122 մմ տրամաչափով 11 արկ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։