Ոստիկանը հարվածում է քաղաքացու գլխին (տեսանյութ)

Կառավարական ամառանոցի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև բախման ժամանակ այսօր ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ոստիկաններից մեկը հարվածում ցուցարարի գլխին։ Մեկ այլ տեսանյութում էլ երևում է, թե ինչպես են վահաններով զինված ոստիկանները հարվածում ու գետնին տապալում ցուցարարներին։