Ժամը 22:20-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 38 քաղաքացու․ ԱՆ

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է․

«Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի պատճառով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:

Ժամը 22:20-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 38 քաղաքացու:

Բոլորը գտնվում են հետազոտման փուլում: Նրանց առողջական վիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»: