Շուշիում տարիներ շարունակ գերմանացի է ապրել, որը այսօր պարզվել է՝ թուրք է․ ԱՀ նախագահը ևս պատասխանատվություն է կրելու

Շուշիում տարիներ շարունակ ապրել է մի գերմանացի, սակայն վերջերս պարզվել է, որ այդ գերմանացին թուրք է։ Հայաստանի ԱԱԾ-ն ու նաև Արցախի ԱԱԾ-ն, որ այդ գործին ծառայողները պիտի լինեին, դա չեն նկատել։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապրակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Երբ որ ես խոսում եմ Հայաստանի բռնապետիկի մասին, խոսում եմ նաև Արցախի նախագահի մասին, որը 2020 թվականին դարձավ Արցախի նախագահ ու դրանից մոտավորապես 6 ամիս անց մենք ունեցանք պատերազմ։ Նա ևս անձնական պատասխանատվություն է կրելու, ինչքան էլ փորձի տպավորություն ստեղծել, թե Արցախում գոնե հիմա դրական բաներ կան։ Ցավոք նա այս պահին Արցախի այն նախագահն է հանդիսանում, որը ուղղակի կամակատարն է այս բռնապետիկի։ Ուզում եմ խոսել նաև Քննչական կոմիտեի մասին, որի ղեկավարը նույնպես պատասխանատվություն է կրելու, քանի որ պարբերաբար գործեր է կարում շարժման անդամների, մասնակիցների նկատմամբ։ Ջհանգիրյան անունով «սիրուն տղայի» ձեռքով էլ դատարանները նույնպես գործեր են կարում մարդկանց համար։ Անձնական պատասխանատվությունը այս դեպքում ևս լինելու է»,- հավելեց նա։