Մհեր Գրիգորյանը խուսափեց ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում

ԱԺ «Հայաստան» խմբակցություն մի քանի պատգամավորներ Տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման համար Մոսկվա մեկնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից պահանջեցին հստակ պատասխան, թե արդյոք բանակցությունների մեկնում է այն կարմիր գծով, որ Արցախը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Փոխվարչապետը որեւէ հստակ պատասխան չտվեց, միայն նշե. «Այս բանակցություններում այդպիսի հարց ընդհանրապես չի քննարկվում»: