Վաղվա օրն այլևս ջրբաժան է լինելու թուրքահպատակ նիկոլականների և մնացած բոլորի միջև

Վաղվա օրը շատ կարևոր է. ժամը 16:00-ին խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ կայանալու է ԱԺ արտահերթ նիստ՝ Հայկական օրակարգով: Բնականաբար, Հայկական օրակարգով նիստին հրաժարվել է մասնակցել կապիտուլյանտական իշխանությունը, որը մեր երկրի ներսում մշտապես  սպասարկել և շարունակում սպասարկել թուրք-ադրբեջանական օրակարգը՝ հակաՀայաստանը:

Վաղվա օրն այլևս ջրբաժան է լինելու թուրքահպատակ նիկոլականների և մնացած բոլորի միջև. եթե ձեզ հարազատ է հակաՀայաստանն ու թուրք-ադրբեջանական օրակարգը և ցանակնում եք, որ նիկոլը շարունակի մնալ իշխանության ու սպասարկի այդ օրակարգը, ապա մնացեք տանը ու շարունակեք հնարել նորանոր արդարացումներ, թե ինչու չեք միանում հանուն Արցախի ու Հայաստանի պայքարին: Իսկ եթե ցանկանում եք կանխել Արցախի ադրբեջանացումն ու Հայաստանի թրքացումը, ապա ձեր տեղը Ֆրանսիայի հրապարակում է, ուր ներկա գտնվելով կաջակցեք ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությանը և կախված ԱԺ-ում տեղի ունեցող գործընթացներից՝ միասին կորոշենք ու կիրագործենք մեր հետագա անելիքները:

Պայքարը շարունակվում է:

Հոգնել չկա՛:

Հուսահատվել չկա՛:

Միասի՛ն:

#Արի՛, որ #գնա՛

Համաժողովրդական շարժման ակտիվիստ Զարինե Փահլևանյանի ֆեյսբուքյան էջից