ԱՊՀ երկրների ԶՀԽՀ անդամները քննարկել են անվտանգության երաշխիքների հարցերը

ԱՊՀ երկրների զինաթափման հարցերով համատեղ խորհրդատվական հանձնաժողովի (ԶՀԽՀ) անդամները քննարկել են անվտանգության երաշխիքների հարցերը և հաստատել են կայուն խաղաղության ապահովման ու միջազգային անվտանգության ամրապնդման համար դիրքորոշումների համապատասխանեցման ուղղությամբ աշխատանքը շարունակելու իրենց պատրաստակամությունը: Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում անվտանգության երաշխիքների հարցի շուրջ։ Վերահաստատվել է ԱՊՀ անդամ երկրների պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը ԶՀԽՀ-ի շրջանակներում՝ իրենց գործողությունների համակարգման և իրենց դիրքերի ամրապնդման ուղղությամբ՝ կայուն խաղաղության ապահովման եւ միջազգային անվտանգության ամրապնդման համար։

Խորհրդակցություններն անցել են կառուցողական և շահագրգիռ մթնոլորտում։ Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել սպառազինությունների վերահսկման, զինաթափման եւ չտարածման հարցերի լայն շրջանակի շուրջ, ներառյալ միջուկային զինաթափումը, տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխումը, Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ համագործակցությունը, կենսաբանական անվտանգությունը, ԵԱՀԿ-ի ռազմաքաղաքական հարթությունները և Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկումը։ Խորհրդակցությունները հնարավորություն են տվել առարկայական ստուգել ԱՊՀ անդամ երկրների միջև սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման ոլորտում համագործակցության հետագա զարգացման ուղիները։

Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները։

ԶՀԽՀ-ի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում՝ 2022 թվականի դեկտեմբերին։