Լարված իրավիճակ․ոստիկանն ուշագնաց է եղել, մի քանի քաղաքացիներ տուժել են

Նախարարությունների շենքի դիմաց լարվածությունը պահպանվում է։ Քիչ առաջ բողոքի ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև քաշքշուկի, հրմշտոցի հետևանքով կան տուժածներ։

Ակցիայի մասնակից մի տղամարդ վնասվածք է ստացել ոտքի շրջանում, ինչի հետևանքով նրա զգացողությունը վատացել էր։ Տղամարդուն առաջին օգնություն ցուցաբերեցին ակցիայի մասնակիցներն ու երկու ոստիկան։ Դեպքի վայր ժամանեցին բժիշկները։
Մեկ ուրիշ քաղաքացու ինքնազգացողությունը ևս վատացավ․ նրան օգնություն ցուցաբերեցին դեմքին, ծոծրակին սառը ջուր լցնելով։

Լարված իրավիճակում ոստիկաններից մեկը ուշագնաց եղավ։