Ստեփանակերտում ավտոպահեստամասերի խանութ է այրվել

Մայիսի 28-ին ժամը 09:08-ին ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի 5/56 հասցեում բռնկված հրդեհի մասին:

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից հաղորդել են, որ նախնական տվյալներով այրվել է ավտոպահեստամասերի խանութ: Ժամը 09:09-ին փրկարար ուժերի վարչության, հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր, միաժամանակ կանչի վայր է ուղարկվել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:38-ին, լիամարվել`ժամը 10:30-ին։ Հրդեհի հետևանքով մասնակի այրվել է` Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Օ-ին պատկանող ավտոպահեստամասերի խանութի գույքը և ավտոպահեստամասեր: Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր: