Հանուն ԱՐՑԱԽԻ ԶԱՐԹՆԻ՛Ր, ԼԱՈ․ Ստեփանակերտում այսօր նախատեսված է երթ և հանրահավաք

Այսօր Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից նախատեսված է երթ, իսկ երեկոյան՝ ժամը 19։00-ին Վերածննդի հրապարակում կանցկացվի հանրահավաք։

«Մեր հանդիպմանը մնաց ընդամենը մի քանի ժամ, ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում.

«հանուն ԱՐՑԱԽԻ ԶԱՐԹՆԻ՛Ր, ԼԱՈ»:

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք կարող ենք տեր կանգնել մեր երկրին և պետք է տեր կանգնենք»,- գրված է ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության ֆեյսբուքյան էջում:

Ի դեպ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ակայանալիք հանրահավաքին ընդառաջ ՀՅԴ Արցախի Երիտասարդական միությունը իրազեկման երթ է իրականացրել։

«Քաղաքացիների կողմից այն ընդունվում է ողջույններով, իսկ վարորդները ողջունում են ազդանշաններով»,-մանրամասնել են ՀՅԴ Արցախի Երիտասարդական միությունից։