ՌԴ ՊՆ-ը ուկրաինական զորքերի հետ մարտական գործողությունների կադրեր է հրապարակել (տեսանյութ)

ՌԴ ԶՈՒ զինծառայողները հետ են մղել Ուկրաինայի Զինված ուժերի հակագրոհը, որը փորձել է վերականգնել հենակետի վերահսկողությունը։ Այդ մասին շաբաթ լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, գրում է ՏԱՍՍ-ը:

Գերատեսչությունը հիշեցրել է, որ ռուս դեսանտայիններն ուկրաինացի զինվորականներին դուրս են մղել բարենպաստ բարձրության վրա գտնվող հենակետից։ Ավելի ուշ ուկրաինական կողմը փորձ է արել այն նորից գրավել։

«Ռուս դեսանտայինների կրակի արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի հակահարվածը խափանվել է»,- հայտնել են գերատեսչությունում։

Ինչպես նշվում է գերատեսչությունում, օդադեսանտային ուժերը ոչնչացրել են երկու զրահափոխադրիչներ և Ուկրաինայի զինված ուժերի մոտ 20 զինծառայող։

Նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է մարտերի կադրեր։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։