Էդուարդ Մարտիրոսովը Հայաստանում է

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով ադրբեջանական և հայկական կողմերի հետ, հայրենիք է վերադարձրել զինծառայող Մարտիրոսով Է.Ա.-ին։

Խաղաղապահները Հայաստանին արտահանձնված ժամկետային զինծառայողին Ստեփանակերտից տեղափոխել են Երևանի «Էրեբունի» օդանավակայան։ Նրան ուղեկցել է ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը։

«Ադրբեջանի ու Հայաստանի հատուկ ծառայությունների աշխատանքի արդյունքում զինվորն այսօր վերադարձվել է։ Գործընթացը շարունակվում է, որ բոլոր զինծառայողները, որոնք այս կամ այն կերպ գերի են ընկել, վերադառնան տուն, ծնողների մոտ», – ասաց նա։

Էդուարդ Մարտիրոսովը ապրիլի 23-ին պատահաբար հատել էր հայ-ադրբեջանական սահմանը, երբ զորամասից դեպի դիրքեր էր գնում: