Նիկոլյան Հայաստանում մոռացության են տրվել ռազմական շքերթները և Եռատոնը

Մի ստվար զանգված դեռ շարունակում է բարբաջել այն մասին, որ՝ բանակը թալանված էր, նախկինները զենք չեին գնել 80-ականների զենքեր էին և այլն։

Ուղղակի սույն բթամիտները շատ կարճ հիշողություն ունեն, և մոռացել են իրենց գուռույի պաթոսախեղդ ելույթները նոր սպառազինության գնման մասին, որտեղ

ՆՓ-ն խրոխտ ձայնով հայտարարում էր, որ՝ այլևս փսկված է 80-ականների զենքի ամոթալի էջը, իսկ ձեռք բերված ռազմամթերքը լրիվ նոր արտադրության են։

Հատուկ հիշեցնեմ, որ այսպես կոչված «նոր» սպառազինությունը առանց մարտագլխիկների СУ25 ինքնաթիռներն էին և Սերբական բանակից որպես խոտան գնված 70-ականների ОСА АКА հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնց անգործության պատճառով թշնամին կարողացավ անարգել Bayraktar TB2 անօդաչու սարքերով վնաս հասցնլ մեր զինված ուժերին և քաղաքացիական բնակչությանը։

Ի դեպ այսպես կոչված նիկոլի գնած սպառազինության պայմանագրերը կնքվել են 2016թ-ին Սերժ Սարգսյանի կողմից։ Իսկ թավշա իշխանավորները փոփոխել էին այդ պայմանագրերում նշված գնվող ռազմատեխնիկան, բանակ չծառայածների խունտան որոշել էր որ ինքը ավելի լավ է տիրապետում մարտավարական հնարքներին քան Արցախ ազատագրած հերոսները։

Իսկ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, այդ պայմանագրից բացի, ՌԴ-ն որպես աջակցություն Հայաստանի Հանրապետությանը նվիրել է 50 000 տոննա սպառազինություն, անհատույց, որտեղ ներառված չեն Искандер М հրթիռային համակարգերը։

Ի դեպ Ռուսաստանի Դաշնությունը չի վաճառում այլ երկների Искандер М համակարգերը, իսկ Հայաստանին տրվել է զուտ տարածաշրջանում ռազմական բալանսը պահպանելու համար։

Նիկոլյան Հայաստանում մոռացության են տրվել ռազմական շքերթները և Եռատոնը։ Վերջին Ռազմական շքերթը եղել է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին։

Չեմ զարմանում, քանի որ նա չգիտի ինչ գին ենք մենք վճարել այդ ամենի համար, նա անգամ պարտադիր ժամկետային զինծառայությունից է խուսափել, որտեղից պետք ա դրա արժեքն իմանար կամ գնահատեր։ Հետո էլ զարմանում եք, որ պատերազմը այս արդյունքն ունեցավ, կամ Հայաստանը բոլոր ասպարեզներում նահանջում է։

Համազգային շարժման ակտիվիստ Արմեն Ամիրջանյանի ֆեյսբուքյան էջից