ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի երկարատև աջակցելու Ուկրաինային. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի անդամ պետություններին կոչ է արել պատրաստ լինելու այն բանին, որ հարկ կլինի  երկարատև աջակցություն են ցույց տալու Ուկրաինային: Այդ հայտարարությամբ նա հանդես է եկել մայիսի 26-ին իսպանական La Vanguardia թերթում հրապարակված հարցազրույցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: «ՆԱՏՕ-ի առաջին խնդիրն է օգնել Ուկրաինային,- նշել է նա:- Պատերազմներն անկանխատեսելի են, և ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես և երբ կավարատվի սա, բայց մենք պետք է պատրաստ լինենք պահպանելու մեր աջակցությունը երկարաժամկետ հեռանկարում»:

«Խոսքը վերաբերում է ոչ միայն նոր հանդերձանքի առաքման, այլև մատակարարված նյութն աշխատանքային վիճակում պահելուն»,- ասել է գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ի մյուս դերն էսկալացիայի կանխումն է»: «Եթե դա վերաճի (…) պատերազմի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, այն շատ ավելի ավերածություններ և վնաս կբերի ամաբողջ Եվրոպային,- նախազգուշացրել է նա:- Ուստի մենք պարտավոր ենք գործելու այն կերպ, որպեսզի չնպաստենք և չհանգեցնենք էսկալացիայի: Մենք պարզորոշ հասկանալ են տալիս, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, բայց նա չի մասնակցում պատերազմին»:

«Ռուսաստանի ներխուժման սկզբից մենք դաշինքի արևելքում զորքերի թվաքանակն ավելացրել ենք մինչև 40 հազար՝ ռազմածովային և ռազմաօդային զգալի ուժերի օժանդակությամբ հանդերձ,- ճշտել է գլխավոր քարտուղարը:- Նպատակն այն չէ, որպեսզի պատեկրազմ հրահրենք, այլ այն, որպեսզի կանխենք այն, պահպանեք խաղաղություն և խուսափենք Մոսկվայում խառնաշփոթությունից կամ չըմբռնումից բոլոր դաշնակիցներին պաշտպանելու՝ ՆԱՏՕ-ի պատրաստակամության վերաբերյալ»: