Շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում մեր «դռների» առջև

Շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում մեր «դռների» առջև։

Օրեր առաջ օկուպացված հայկական Շուշիում ադրբեջանցիները անցկացրին Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պառլամենտների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ղեկավարների հանդիպում։

Դրա հետ մեկտեղ այսօր տեղեկացանք, որ Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը որոշել են կտրուկ խորացնել իրենց խորհրդարանների հարաբերությունները՝ և շարժվելու են դեպի համատեղ Հարավային Կովկասում Պառլամենտական Վեհաժողովի ձևավորում, որն իր հերթին գործելու է մշտական սկզբունքով։

Թուրք-ադրբեջանական աղբյուրներից պարզ է դառնում, որ այս առաջարկի հեղինակն է Ադրբեջանի իշխանությունը։

Դրա հետ մեկտեղ ո՛չ Ռուսաստանը, և ո՛չ էլ Իրանը ներգրավված չեն այս գործընթացին, ինչը ակնհայտ ցույց է տալիս, որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է ձեւավորել մի լրացուցիչ հարթակ, որը կլինի բացառապես թուրք-ադրբեջանական տենդեմի շահերը սպասարկող կառույց։

Իհարկե, ինչ-որ փուլում ռուսները և իրանցիները կստանան «հրավեր» մասնակցելու այդ թրքամետ կառույցում, սակայն այստեղ շատ հետաքրքիր է լինելու հետևել, թե ինչպես Հայաստանի իշխանությունները կներգրավվեն այս թրքամետ կառույցում։ Ենթադրում եմ, որ կրկին իրենցից կլսենք ադրբեջանահաճո բարբաջանքներ «խաղաղության դարաշրջանի» մասին և այլ աբսուրդային հիմնավորումներ։

Սպասենք։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից