Տավուշի մարզի Կողբ բնակավայրի մի թաղամասի, Վանաձորի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին՝ ժամը 10:00-15:00, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի «Գյուղամեջ» թաղամասի գազասպառողների, ժամը 10:00-18:00` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մ. Խորենացու, Գր. Լուսավորչի, Թումանյան փողոցներով, Տ. Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: