Ալիևը Հայաստանի հետ սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով է ստեղծել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողով ստեղծելու մասին:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այն ղեկավարելու է այդ երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։