Ուշադիր նայեք և համոզվեք, թե ոնց են պղծել ու աղավաղել ՀՀ պետական դրոշը․ Արթուր Թովմասյան

Հարգելի հայրենակիցներ, տեսե՞լ եք «բարեփոխված» պարեկային ծառայության աշխատակիցների համազգեստի Հայաստանի Հանրապետության դրոշի էքզիստենցիալ «ոճավորված» տարբերակը։ Խնդրեմ, ուշադիր նայեք և համոզվեք, թե ոնց են պղծել ու աղավաղել ՀՀ պետական դրոշը՝ սև ժապավենով «խաչ քաշել» մեր պետականության վրա։ Սա է սրանց իրական ու անհայրենիք դեմքը, մի զարմացեք։

Մարդիկ «բարեփոխել» են` փաստացի թաղելով պետական խորհրդանիշը, կամ ավելին ասեմ` ի՞նչ էիք սպասում ամերիկաներում սորոս պապի փողերով կայֆավատ եղած դանչոյից, կամ նրա հովանավորյալ, երկրի ներքաղաքական կյանքում ակնհայտ երանգ ստեղծող «ժողովրդավարություն սիրող» դեսպանից։

Հարգարժան արևմտյան միջազգային ներկայացուցիչներ, հիշե՛ք, Ձեր անտարբերությունը նիկոլի հանցագործությունների շարժիչ ուժն է։

 

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից