Հրապարակում եմ քաղաքացու ձեռքը կոտրած բերետավորի լուսանկարը. Ռուբեն Մելիքյան

Հրապարակում եմ մայիսի 17-ին ժամը 9:15-ի սահմաններում Տերյան փողոցի վրա՝ Արցախյան պատերազմի հաշմանդամ քաղաքացուն մայթից բերման ենթարկելիս նրա ձեռքը անմարդկային ձևով ոլորելու արդյունքում կոտրած բերետավորի լուսանկարը։

Ինչ վերաբերում է Առաջին համալսարանական հիվանդանոցի հետ կապված հարցին, ապա գիշերը հանդես կգամ մանրամասն պարզաբանումներով։ Նշեմ, որ այդ բուժհաստատությունից արդեն վերցրել ենք առաջին ռենտգենի դիսկը և հիմա նեղ մասնագետների հետ ճշտում եմ դրանում կոտրվածքը չերևալու հնարավոր պատճառների հարցը։

Քաղաքացու համաձայնությամբ կցում եմ նաև կոտրվածքը պարզորոշ ցույց տվող երկրորդ ռենտգենի նկարը։

 

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից