Սա իրավաբանության հետ կապ չունեցող մեղադրանք է․ Արամ Վարդևանյան

Աբսուրդային մեղադրանք է առաջադրվել Նարեկ Կարապետյանին, կարևոր է, որ կալանավորման հարց չառաջացավ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Խոսում ենք ընդհանրապես իրավաբանության հետ կապ չունեցող մի աբսուրդային մեղադրանքի մասին։ Այստեղ կարևոր փաստը, որ արձանագրենք այն է, որ ինչպես երեկ ներկայացրել էինք կալանավորման հարց ընդհանրապես այլևս չառաջացավ և չէր էլ կարող առաջանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո, բայց մյուս կողմից նաև կան այնպիսի ինտենսիվ խափանման միջոցներ իհարկե ոչ համեմատության մեջ կալանքի հետ, բայց բացակայելու արգելքը, գրավը որպես խափանման միջոց, որոնք դատավարական հեռանկար չունեն և դրանց վերաբերյալ դատավարական վերաբերմունք պետք է լինի այդ թվում դրանց հնարավոր բողոքարկման մասով։ Սա իրավաբանության հետ կապ չունեցող մեղադրանք է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Կարապետյանին մեղադրում են հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու և փողերի լվացման հոդվածներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և 1միլիարդ դրամ գրավ։