ԱՄՆ-ը B-1 ռազմավարական ռմբակոծիչ է կիրառել Իրանի դեմ
ԱՄՆ ԶՈՒ-ն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թիրախներին հարվածելու համար կիրառել է B-1 հեռահար ռազմավարական ռմբակոծիչներ։ Այս մասին հայտնում է Axios-ը։
Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ սա առաջին դեպքն է, երբ Իրանի հետ 12 օր առաջ վերսկսված ռազմական գործողություններից հետո օգտագործվել է այս տեսակի ավիացիան։ B-1-ը կարող է կրել մինչև երկու տասնյակ 2000 ֆունտանոց ռումբ կամ տասնյակ թևավոր հրթիռներ, իսկ դրա ներգրավումը դիտարկվում է որպես ԱՄՆ ռազմական գործողությունների էական ընդլայնման և սրման ցուցիչ։
Ռմբակոծիչը արձակվել է Մեծ Բրիտանիայում տեղակայված ավիաբազայից։ Միաժամանակ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) պաշտոնական հաղորդագրությունում չի նշել B-1-ի մասնակցության մասին՝ տեղեկացնելով միայն, որ հարվածներ են հասցվել Իրանի ռազմական, ծովային, անօդաչու թռչող սարքերի պահեստներին և ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներին՝ նպատակ ունենալով սահմանափակել Թեհրանի հնարավորությունները Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացությանը սպառնալու հարցում։ Մինչ այժմ հայտնի չէ, թե կոնկրետ որ թիրախներն է խոցել B-1-ը և որքան արդյունավետ է եղել այն։

