Գերմանիան և Իտալիան թույլատրել են ռուբլով հաշիվներ բացել՝ ռուսական գազ գնելու համար. Reuters

Գերմանական և իտալական ընկերությունները կկարողանան ռուբլով հաշիվներ բացել ռուսական գազ գնելու համար։ Միաժամանակ երկրների իշխանությունները վստահեցրել են իրենց ընկերություններին, որ դա Մոսկվայի դեմ պատժամիջոցների խախտում չէ։ Այս մասին ուրբաթ՝ մայիսի 20-ին, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Նրանց տվյալներով՝ Բեռլինը գերմանացի ներկրողներին տեղեկացրել է, որ նրանք կարող են հաշիվներ բացել ռուբլով՝ Ռուսաստանից կապույտ վառելիքի դիմաց վճարելու համար՝ չխախտելով սահմանափակող միջոցները։ Գործակալության զրուցակիցները նշել են, որ Գերմանիան այդ հարցում գործել է Եվրամիության հետ սերտ համակարգված։ Հռոմը նույնպես կապ է հաստատել Եվրահանձնաժողովի հետ և նրանից պարզաբանումներ է ստացել, թե ինչպես օրինական ճանապարհով գնել ռուսական գազը։