Ժորա պապին մեղադրանք առաջադրվեց

Փաստաբան Միքայել Շխիմյանը գրում է.

«Երեք պատերազմի մասնակից, ձերբակալված այնուհետև ազատության մեջ հայտնված, դաշնակցական Գեորգի Արեստակեսյանին, նույն ինքը «Ժորա պապ»-ին հենց նոր մեղադրանք առաջադրվեց իբրև թե իշխանության ներկայացուցիչ հանդիսացող կարմիր բերետավոր ոստիկանի հանդեպ բռնություն գործադրելու համար։

Բռնություն իբրև թե վերջինիս կողմից կիրառվել է այն պահին, երբ վերջինս մեջքով պառկած է եղել գետնին, իսկ տուժող ոստիկանը «կոկորդը սեղմելու եղանակով» հատուկ հնարք է կիրառելիս եղել…

Իրականությունը արտացոլված է տեսանյութում, Գ. Արեստակեսյանի մոտ առկա մարմնական վնասվածքները ֆիքսված են դատաբժշկի կողմից, վերջինս հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ, սակայն ինչպես տեսնում ենք, մեղադրանք առաջադրվեց հենց իրեն…»։