ԵՄ դեսպանը մտահոգված է Հայաստանում ատելության խոսքի տարածվածությունից

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին «Ժողովրդավարության հայկական ֆորումի» շրջանակում մտահոգություն է հայտնել Հայաստանում ատելության խոսքի տարածվածության վերաբերյալ։

«Այն, ինչ անհանգստացնում է ինձ հիմա, ատելության խոսքն է այս երկրում։ Ես լսում եմ հիմա որոշակի մեկնաբանություններ, տեսնում եմ որոշակի հրապարակումներ, ես ցնցվում եմ այն լեզվի պատճառով, որը գործածվում է, և այն գործածվում է ինստիտուտներում, հաստատություններում, որտեղ բարեվարքության կանոններ պետք է տիրեն, օրինակ՝ Ազգային ժողովը։

Ես շատ կողմ եմ բարեվարքության կանոններ ներդնելուն, և տեսնում եմ, որ երբ դուք ուրախ չեք, դուք կարող եք գտնել մի մարդու, ում կթիրախավորեք, և դա կարող է լինել վարչապետը, դա կարող է լինել միջազգային հանրությունը․ դա հասնում է մի մակարդակի, որ ես ասում եմ՝ լավ, արդյոք ընդունո՞ւմ եմ այս քննադատությունը, թե՝ ոչ, քանի որ դա անցնում է կարմիր գիծ»,-ասել է ԵՄ դեսպանը։