Երրորդ Հանրապետության հարգարժան հիմնադիր այրեր, արդյո՞ք ժամանակը չէ կապիտուլյանտ «ազգակործան պատուհասին» միասնական ուժերով հեռացնել իշխանությունից

«Ազգակործան պատուհասը» ազգերի ինքնորոշման իրավունքի ամրագրված սկզբունքը փաստացի փոխարինել է «արցախահայության իրավունքներ» անհեթեթ ու ոչինչ չասող եզրույթով։ Արցախ տալը էլ ուրիշ ո՞նց է լինում։ Արցախից հրաժարում նշանակում է հրաժարում Երրորդ Հանրապետության գաղափարական հիմքերից ու ազգային արժանապատվությունից։ Երրորդ Հանրապետության հարգարժան հիմնադիր այրեր, արդյո՞ք ժամանակը չէ կապիտուլյանտ «ազգակործան պատուհասին» միասնական ուժերով հեռացնել իշխանությունից։ Մի կողմ դրեք կուսակցական ու անձնական տարաձայնությունները։ Սա ամեն ինչ «վարի է տալու» ու ամբողջապես զրոյացնելու է ձեր տասնամյակների արդյունավետ գործունեությունը։ Հետո ուշ է լինելու։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից