Արթուր Գալեյանն ազատության մեջ է. ձերբակալությունը համարել է ոչ իրավաչափ, իսկ կալանավորումը՝ մերժել (տեսանյութ)
Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորեղբայրը՝ Արթուր Գալեյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, մերժեց Գալեյանին կալանավորելու մասին միջնորդությունը՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։ Միաժամանակ ոչ իրավաչափ է համարել նաեւ ձերբակալությունը։