ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը հունիսին կանցկացվի Երևանում

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը կանցկացվի հունիսի 6-ին՝ Երևանում։ Այս մասին Պետդումայի լիագումար նիստում հայտարարել է խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Հունիսի 6-ին Երևանում կունենանք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստ։ Իսկ հունիսի 20-ին, որը նույնպես երկուշաբթի է, Բելառուս-Ռուսաստան խորհրդարանական ժողով կունենանք»,- ասել է Վոլոդինը։

Դումայի նախագահն ընդգծել է, որ բոլոր քաղաքական խմբակցություններից 24 պատգամավորներից բաղկացած մեծ պատվիրակություն կուղարկվի Մինսկ՝ Բելառուսի և Ռուսաստանի խորհրդարանական ժողովի համար։