Ինչպե՞ս կարող է հայ ոստիկանը հայ մարդու նկատմամբ նման ագրեսիա ցուցաբերել (տեսանյութ)

Ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, փորձում են բերման ենթարկել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին:

Նախ արձանագրենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորները ունեն ֆիզիկական անձեռնմխելիություն, և որ ոստիկանը օրենք է խախտում: Եվ առհասարակ, ինչպե՞ս կարող է հայ ոստիկանը հայ մարդու նկատմամբ նման ագրեսիա ցուցաբերել:

Առավոտից հետևում եմ բողոքի խաղաղ ակցիային և ոստիկանների հերթական դատապարտելի գործողություններին: Նման կադրերը, իրենց սահմանադրական իրավունքը իրացնող հայի նկատմամբ բռնարարքները կրկին բազմաթիվ են, այս գործողությունների արդյունքում այսօր նույնպես երիտասարդ կնոջ ձեռք է կոտրվել, եւ բազմաթիվ քաղաքացիներ տուժել են:

Հարգելի՛ ոստիկան, ես ևս մեկ անգամ կոչ եմ անում հավատարիմ մնալ ոստիկանի առաքելությանը, հիշել այն սկզբունքները, որոնցով դուք պարտավոր եք առաջնորդվել և ձեր քայլերի հիմքում բացառապես ունենալ ՀՀ քաղաքացու իրավունքի պաշտպանությունը: Հիշեցնեմ, որ ցուցարարը, որին ձերբակալում եք, նույնպես ՀՀ քաղաքացի է և ունի իրավունքներ և ազատություններ:

Մինչև աշխատանքային օրվա ավարտը համապատասխան գրություններ կուղարկեմ ՀՀ գլխավոր դատախազին և միջազգային իրավասու կառույցներին:

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան էջից