Ինչո՞ւ նիկոլապաշտները չեն աղմկում Ժորա պապիին ծեծելու և նվաստացնելու պահով (տեսանյութ)

Այսօր Երևանում խաղաղ անհնազանդության ավտոերթին իր հեծանիվով մասնակցել է նաև արցախյան երեք պատերազմների մասնակից Գեորգի՝ Ժորա Արիստակեսյանը…

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են Նիկոլ Անհողին սպասարկող կարմիրբերետավորները բռնություն գործադրում ՏԱՐԵՑ մարդու նկատմամբ, վիրավորում նրան… Ըստ նրա փաստաբանի, ոստիկանություն բերված Ժորա պապիի դեմքի և մարմնի այլ հատվածներում առկա են մարմնական վնասվածքներ… Իսկ Ժորա պապին էլ ձերբակալված է…

Սակայն, տարեցապաշտպան նիկոլականները, կապիտուլյանտ Նիկոլին սպասարկող ժեխն ու փթիրը, որոնք մեծ աղմուկ բարձրացրեցին և մինչև հիմա այդ փաստն օգտագործում են ընդդիմության դեմ, մայիսի 8-ին Գյումրիի Երևանյան խճուղում մի խումբ սադրիչ տարեցների կողմից, որոնք ընդդիմադիրների մեքենաների վրա քարեր էին նետել, հայհոյել և թքել էին, հրահրած ծեծկռտուքի համար, հիմա պապանձվել են, ծպտուն չեն հանում… Լռում են նաև նիկոլապաշտպան և այս իշխանություններին սպասակող իրենց իրավապաշտպան համարող ՀԿ-ների ղեկավարները և ակտիվիստները…

Հետաքրքիր է, ինչո՞ւ են պապանձվել… Թե՞ նիկոլականների համար հայրենասեր, պարկեշտ և ոչ սադրիչ տարեցն արժեք չունի…

Նիկոլականների «իդեալական» տարեցը մարդկանց վրա թքող, դիմացինին այլնադակ հայհոյանքներ տվող և քարերով հարվածո՞ղներ են…

 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից