Բերման է ենթարկվել զոհված զինծառայող Ազատ Ասոյանի հայրը

«Հրապարակ»-ի տեղեկոթյուններով՝ ավտոերթի ժամանակ բերման է ենթարկվել զոհված զինծառայող Ազատ Ասոյանի հայրը՝ Արթուր Ասոյանը։

Ազատ Ասոյանը զոհվել էր ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ՝ դիվերսիոն ներթափանցման ժամանակ, երբ առանց զենքի հերոսաբար կռվել էր 10-ից ավել ադրբեջանցիների հետ և ընկել հերոսի մահով։