Եկեղեցուն քաղաքական դիրքորոշում հայտնելուց զերձ մնալու բոցաշունչ կոչեր անողներն այսօր բացահայտ քաղաքական պայքար են մղում Եկեղեցու դեմ

Ես ինձ դասական իմաստով հավատացյալ մարդ չեմ համարում, բայց… երբ տարբեր կալիբրի տականքներ սկսում են Հայ առաքելական եկեղեցու դեմ ստոր քարոզչություն անել, ինձ դա խիստ ջղայնացնում է:

Իշխանական քարոզչամեքենան պետրոսղազարյանների և արմանբաբաջանյանների դեմքերով մեր եկեղեցու դեմ նոր հակաքարոզչության պտույտ է սկսել:

Սրա պատճառը մեկն է՝ մեր պայքարում Եկեղեցին, լինելով հիրավի ազգային կառույց, կանգնեց ժողովրդի կողքին:

Եկեղեցուն քաղաքական դիրքորոշում հայտնելուց զերձ մնալու բոցաշունչ կոչեր անողներն այսօր բացահայտ քաղաքական պայքար են մղում Եկեղեցու դեմ:

Դուք միայն հանրային պարսավանքի եք արժանանալու ձեր այս փարիսեության համար: Կորեք գրողի ծոցը, սատանաներ:

Համազգային շարժման ակտիվիստ Լյուսի Դայանի ֆեյսբուքյան էջից