Սաղաթելյանը խոսել է ազատված ոստիկանների մասին

Որոշ ոստիկաններ հրաժարվել են ուժ կիրառել խաղաղ բողոքի ակցիաներ իրականացնողների դեմ և ազատվել են աշխատանքից։ Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում։

«Մայոր Խաչիկ Թովմասյանը և լեյտենանտ Նարեկ Հարությունյանը հրաժարվել են ենթարկվել հրամաններին և աշխատանքից ազատման դիմում են գրել», – ասաց Սաղաթելյանը: