Դուշանբեում Լավրով-Բայրամով հանդիպման ժամանակ երկրաշարժ է եղել․ հյուրանոցի լույսերը հանգել են

Դուշանբեում տեղի է ունեցել 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է:

Տատանումները զգացել են քաղաքի կենտրոնում գտնվող բարձրահարկ շենքերի բնակիչները: Դրանք զգացվել են նաև Hyatt հյուրանոցում, որտեղ ընթանում են ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները. հյուրանոցում լույսերը մի քանի վայրկյանով մարել են, նշում է minval.az-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դուշանբեում, ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի շրջանակում, սկսվել է Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրովի հանդիպումը: