Դուշանբեում ընթանում է Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը

Դուշանբեում այսօր՝ մայիսի 12-ին, ընթանում է ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը։

Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

Հիշեցնենք, որ Դուշանբեում ընթանում է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստը․ մինչև այս կայացել էր Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Ավելի ուշ նախանշված է Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպումը։