Խաբարովսկի զորամասերից մեկում պայթյուն է որոտացել․ կա զոհ և 7 վիրավոր

Պայթյուն է որոտացել ՌԴ Խաբարովսկի երկրամասի Ամուրի շրջանի Տեյսին գյուղի զորամասում, կա զոհ և վիրավորներ։ Այս մասին ՏԱՍՍ-ին https://tass.ru/proisshestviya/14603131 հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների աղբյուրը։

«Զորամասում ինչ-որ բան պայթել է, մեկը զոհվել է, մի քանի հոգի վիրավորվել են, նրանք տեղափոխվել են հիվանդանոց»,- ասել է աղբյուրը։

Արտակարգ ծառայությունների ՏԱՍՍ-ի մեկ այլ աղբյուր մանրամասնել է, որ զորամասում վառոդի պայթյուն է տեղի ունեցել։

«Տեղում աշխատել են զորամասի հրշեջ-փրկարարական ջոկատը և թաղամասի հրշեջներից մեկ բաժին, այժմ այնտեղ ոչինչ չի այրվում»,- ասել է աղբյուրը։

Վերջին տվյալներով՝ յոթ մարդ վիրավորվել է։