Ոստիկանության «կարմիր բերետավորներից» մի քանի հոգի ազատման դիմում է գրել

Ըստ իմ տեղեկությունների Ոստիկանության «կարմիր բերետավորներից» մի քանի հոգի ազատման դիմում է գրել՝ չցանկանալով կատարել անօրինական հրամանները:

Դիմումները տևական ժամանակ է՝ չեն մակագրվում ու փորձում են ամեն կերպ համոզել/ճնշել այդ տղերքին:

Ողջունում եմ մեր հայրենակիցների խիզախ քայլը և պատրաստ եմ ապահովել տղերքի իրավական, տեղեկատվական և ցանկացած այլ տեսակի պաշտպանությունը:

Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան էջից