«Ռոսավիացիան» ՌԴ 11 օդանավակայաններում թռիչքների արգելքը երկարացրել է մինչև մայիսի 19-ը

«Ռոսավիացիան» 13-րդ անգամ երկարացրել է թռիչքների արգելքը ՌԴ-ի կենտրոնական մասի և հարավի 11 օդանավակայաններում, տեղեկացրել է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը Ռուսաստանի 11 օդանավակայաններում երկարացվել է մինչև 2022 թվականի մայիսի 19-ը, Մոսկվայի ժամանակով 03։45-ը:

Սահմանափակման ռեժիմի երկարացումը վերաբերել է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններին»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Ուղևորներին հանձնարարվում է այդ քաղաքներ հասնել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայաններով:

Ռուսաստանի մյուս օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով, հավաստիացրել են «Ռոսավիացիայում»: ՌԴ-ի ներսում թռիչքների սահմանափակումները «Ռոսավիացիայի» կողմից մտցվել են փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության օրը: