Ֆինլանդիան և Շվեդիան շուտով կդիմեն ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով

ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Ֆինլանդիան և Շվեդիան «մոտ օրերս» դաշինքին միանալու հայտ կներկայացնեն և արագ անդամակցություն կստանան, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագետներին և պաշտոնյաներին:

«Այո և այո. նրանք կդիմեն և նրանց անդամակցություն կտրամադրվի»,- գործակալությանն ասել է բարձրաստիճան պաշտոնյան, որը ցանկացել է անհայտ մնալ:

Գործակալության աղբյուրների համաձայն՝ իրենց անդամակցության վավերացման ընթացքում, որը կտևի մեկ տարի, դաշինքը կամրապնդի իր ներկայությունը Հյուսիսային Եվրոպայում, կավելացնի վարժանքների թիվը։ Բացի այդ, հնարավոր է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերի ռոտացիան Ֆինլանդիայում և Շվեդիայում։

Դաշինքի աղբյուրները հայտնել են, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը կհաստատվեն կա՛մ հունիսի 28-30-ին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, կա՛մ նույնիսկ դրանից առաջ: