Ոստիկանը թքում է քաղաքացու վրա (տեսանյութ)

Ոստիկանը թքում է քաղաքացու վրա

Այսօր անհնազանդության խաղաղ ակցիայի ժամանակ ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, քաղաքացուն տեղափոխում էին ոստիկանական մեքենա, և այդ ընթացքում ոստիկաններից մեկը թքում է քաղաքացու վրա, ինչը ֆիքսել է տեսախցիկը։

Իմ շտապ հանձնարարականով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետը զանգահարել է Երևանի քաղաքային վարչություն և պարզաբանում է պահանջել, թե ով է այդ ոստիկանը, ում հրահանգով է իրականացնում նման ամոթալի գործողություններ, և արդյոք որևէ քայլ արվում է ոստիկանին պատժելու համար։

Պատասխան ենք ստացել, որ ահազանգը ընդունվել է, լրացուցիչ կտեղեկացնեն, թե ինչ գործողություններ են տեղի ունենում, և որ հավանաբար ծառայողական քննություն կնշանակվի։

Հետևողական եմ լինելու, որ նման վարքագիծը անպատիժ չմնա։

Եվս մեկ անգամ հորդորում եմ

ոստիկաններին պատշաճ կատարել իրենց պարտականությունները։ Հարգելինե՛րս, ձեր ուղիղ նպատակն է ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, դուք ծառայում եք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե անօրեն իշխանությանը։

 

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան էջից