Սոցցանցերում լայնածավալ հարձակում է սկսվել Արմեն Աշոտյանի օգտահաշիվների վրա

Այս պահին լայնածավալ հարձակում է սոցիալական ցանցերում իմ բոլոր օգտահաշիվների վրա։ Այս մասին ահազանգում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ փորձ է արվում կամ կոտրել իր օգտահաշվիները, կամ արգելափակել։

«Ահա այսպիսին է նիկոլական ոչնչությունների ձեռագիրը։

Մեկ դրանք են կիբերհարձակումներ անում իմ վրա, մեկ էլ դրանց ադրբեջանական հովանավորները»,- նշել է նա։