Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա կարմիր ներկ են լցրել՝ թույլ չտալով ծաղիկ դնել խորհրդային զինվորների հուշահամալիրի մոտ

Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը երկուշաբթի հարձակման է ենթարկվել, երբ փորձել է ծաղիկներ դնել  Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրի մոտ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը դեպքի վայրից։

Ռուսաստանի Դաշնության դեսպանին, նրա կնոջը և ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ են լցրել և թույլ չեն տվել գնալ հուշահամալիր։ Մի քանի րոպե անց դեպքի վայր ժամանած ոստիկանները շրջափակել են դիվանագետներին ու օգնել հասնել մեքենային: