Գերիների վերադարձի համար ջանքեր են գործադրվում. Վիկտորինը` Շիրակի մարզպետին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինիի հետ անդրադարձել են շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին, տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից։

Բաղդասարյանը կարևորել է Վիկտորինիի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանում կայունության հաստատմանը միտված ջանքերը։