Պենտագոնը հայտնել է Ուկրաինային լրացուցիչ 150 միլիոն դոլարի չափով օգնություն տրամադրելու մասին

Պենտագոնը հայտնել է Ուկրաինային լրացուցիչ 150 միլիոն դոլարի չափով օգնություն տրամադրելու մասին։

Ռազմական օգնության փաթեթը ներառում է 155 մմ հրետանային արկեր, AN/TPQ-36 հակահրետանային ռադարներ, դաշտային սարքավորումներ և պահեստամասեր։

«Բայդենի վարչակազմի կառավարման սկզբից ի վեր ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է մոտ 4,5 միլիարդ դոլարի չափով անվտանգության ոլորտում աջակցություն, այդ թվում՝ մոտ 3,8 միլիարդ դոլար՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումից հետո: 2014թ․ ի վեր ԱՄՆ-ն ավելի քան 6,5 միլիարդ դոլարի աջակցություն է տրամադրել Ուկրաինային անվտանգության ոլորտում։ Միացյալ Նահանգները նաև շարունակում է աշխատել իր դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ուկրաինային լրացուցիչ ինքնապաշտպանական հնարավորություններ տրամադրելու համար»,-ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:

Ավելի ուշ Ուկրաինային օգնություն տրամադրելու մասին հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դո Բայդենը, որը նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային «պատմական» օգնություն է ցուցաբերել ամենակարճ ժամկետում։

«Այսօրվա հայտարարությամբ իմ վարչակազմը գրեթե սպառել է ֆինանսավորումը, որը կարող է օգտագործվել Ուկրաինային օգնություն ուղարկելու համար։ Կոնգրեսը պետք է արագ տրամադրի պահանջվող ֆինանսավորումը, որպեսզի ուժեղացնի Ուկրաինան ռազմի դաշտում և բանակցությունների սեղանի շուրջ»,-ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ: